«Հրապարակ». Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի՝ ԱՄՆ այցի դրդապատճառները

«Հրապարակ». Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի՝ ԱՄՆ այցի դրդապատճառները

«Երևանի նախկին ոստիկանապետ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը վերջերս մեկնել էր ԱՄՆ։ Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ մեկնել էր ստուգման՝ առողջական խնդիրներով։ Նրա մտերիմներն ասացին՝ հանգստանալու էր գնացել. «Երեխան այնտեղ է գտնվում, գնացել էր տեսնելու, տոներն անցկացնելու, բայց արդեն վերադարձել է և աշխատանքի է գնում»։ Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առողջական խնդիրներ չունի, իր երկշաբաթյա արձակուրդն անցկացրել է ԱՄՆ–ում. «Գլենդելի քադաքապետը նվիրատվություն է արել 2 փրկարարական մեքենա և այլ պետքական իրեր։ Եթե Ձեզ շատ է հետաքրքրում, լուսանկարները կարող ենք ուղարկել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում