«Հայկական ժամանակ». Հրազենային վիրավորում ժամկետային զինծառայողը դուրս է եկել կոմայից

«Հայկական ժամանակ». Հրազենային վիրավորում ժամկետային զինծառայողը դուրս է եկել կոմայից

«ԼՂՀ հյուսիսարևելյան սահմանին դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը դուրս է եկել կոմայից։ Չնայած սրան երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Նրա բուժումն իրականացվում է Երևանի կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում։

Ինչպես ArmTimes.com–ի հետ զրույցում ասաց Գարիկի տատիկը Զոյա Մարգարյանը, թոռը գիտակցության է եկել, կարողացել է թեթև սեղմել իրեն տեսակցության գնացած ծնողների ձեռքերը։ «Գարիկը դեռ չի խոսում, միայն կարողանում է ինքնուրույն շնչել։ Սնվում է կոկորդին միացված խողովակի միջոցով։ Ինչ վերաբերում է ուղեղի այտուցին բժիշկներն ասում են, որ աննշան փոքրացել է, ճնշումն էլ կարգավորվել է».– ասաց զինծառայողի տատիկը։ Նա նաև տեղեկացրեց, որ բժիշկները չեն շտապում կանխատեսել, երբ զինծառայողի վիճակը կկայունանա։ Հիշեցնենք. Գարիկ Վարդանյանը հրազենային վիրավորում ստանալու օրը տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, այնուհետև ուղղաթիռով Երևանի կայազորային հոսպիտալ (Մուրացան)։ Հրազենային վնասվածքը նա ստացել էր մարտական հերթապահության իրականացնելս դիտակետում, մարտական առաջադրանք կատարելիս։ Հակառակորդի դիպուկահարի գնդակը խոցել էր նրա դեմքը։ Գարիկ Վարդանյանը հունվարի 17-ին պետք է զորացրվեր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում