Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը կշարունակվի հունվարի 18-ին աշխատանքային խմբի նիստից հետո

Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը կշարունակվի հունվարի 18-ին աշխատանքային խմբի նիստից հետո

Կիպրոսին նվիրված միջազգային խորհրդաժողովը կշարունակվի աշխատանքային խմբի նիստից հետո, որը կկայանա հունվարի 18-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՄԱԿ-ի Ժնեւի բաժանմունքի մամուլի ծառայությունը: 

«Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը, որը կայացել է հունվարի 12-ին, հրապարակված հայտարարության համաձայն, կշարունակվի»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հունվարի 12-ի ուշ երեկոյան ՄԱԿ-ի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ միջկիպրական բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են, որ քննարկումները կշարունակվեն: Մասնավորապես, հունվարի 18-ին կկայանա աշխատանքային խմբի նիստ՝ տեղակալների մակարդակով, որը կորոշի այն կոնկրետ հարցերն ու գործիքները որոնք անհրաժեշտ կլինի քննարկել: Խմբի աշխատանքի գնահատումից հետո Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը կշարունակվի քաղաքական մակարդակով: Զուգահեռաբար բանակցությունները կշարունակվեն համայնքների միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում