ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Մեթիսին թույլատրեց գլխավորել Պենտագոնը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Մեթիսին թույլատրեց գլխավորել Պենտագոնը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեն հունվարի 12-ին կայացրել է որոշում, որը պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մեթիսին թույլատրում է զբաղեցնել պաշտպանության նախարարի քաղաքացիական պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Զինված ուժերի գործերի կոմիտեն ձայների մեծամասնությամբ ուղղում է ընդունել օրենսդրության մեջ, որը նախկին զինծառայողներին թույլ է տալիս գլխավորել Պենտագոնը պաշտոնաթող լինելուց հետո ոչ շուտ, քան յոթ տարի անց: Մեթիսն ԱՄՆ-ի ռազմածովային ուժերից հեռացել է 2013 թվականին:

Նրա համար բացառություն անելու օգտին արտահայտվել է 34 օրենսդիր, դեմ՝ 28-ը: Նրանք գրեթե բոլորն էլ բաժանվել են կուսակցական հատկանիշով: Մեթիսի կողմնակիցների թվում եղել են հանրապետականները, հակառակորդների մեջ՝ դեմոկրատները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում