Կայսերիի ահաբեկչության գործով հինգ զինվոր կալանավորվել է

Կայսերիի ահաբեկչության գործով հինգ զինվոր կալանավորվել է

Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության գործով քննվող 22 կասկածյալից 5 կալանավորվել են: Կալանավորվածները զինվորականներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալո ւթյունը:

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել էր ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 14 զինվոր, 55-ը վիրավորվել են:

Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատու էին ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

Հետևեք մեզ նաև Telegram-ում