Ռուսաստանը «գլոբալ սպառնալիք է» ամբողջ աշխարհի համար. Փոլ Ռայան

Ռուսաստանը «գլոբալ սպառնալիք է» ամբողջ աշխարհի համար. Փոլ Ռայան

ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման պետք է շատ ավելի շուտ խստացներ պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ, որը գլոբալ սպառնալիք է ներկայացնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման պնդումով հունվարի 12-ին հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը՝ պատասխանելով CNN-ի հեռուստադիտողների հարցերին:

«Կարծում եմ՝ մեր նախագահը չափազանց ուշ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ: Դա պետք էր անել ավելի շուտ»,- նշել է հանրապետականը: Նա նաեւ Մոսկվային մեղադրել է այն բանում, որ նա «գլոբալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհի համար», եւ հանդես է եկել Մոսկվայի հետ առճակատումն ակտիվացնելու օգտին:

«Կարծում եմ, որ մենք պետք է ավելի ակտիվ լինենք Ռուսաստանի հետ առճակատման հարցում: Ես կարծում եմ, որ ռուսներն իրոք միջամտել են մեր ընտրությունների ընթացքին եւ այդ կերպ ազդել դրանց վրա»,– ասել է Ռայանը: Նա ՌԴ-ի ղեկավարությանը մեղադրել է այն բանում, որ նա «փորձում Է խանգարել մեր շահերին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում