ՄԱԿ-ում հայտարարել են, որ պարենամթերքի գներն իջում են հինգերորդ տարին անընդմեջ

ՄԱԿ-ում հայտարարել են, որ պարենամթերքի գներն իջում են հինգերորդ տարին անընդմեջ

2016 թվականին հիմնական պարենային հումքի գները 1,5 տոկոսով կրճատվել են՝ շարունակելով 2011 թվականին սկսված անկումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ): Այն ներկայացրել է պարենային գների ինդեքսի վերլուծությունը, որը հաշվարկվում է հինգ հիմնական ապրանքային խմբերի՝ հացաբույսերի, ձեթի, կաթնամթերքի, մսի եւ շաքարի գների ինդեքսների միջին մեծությունների հիման վրա: 

«2016 թվականի արդյունքներով ինդեքսի միջին մեծությունը կազմել է 161,6 կետ, ինչը 1,5 տոկոսով ցածր է 2015 թվականի մակարդակից. նվազման միտումը պահպանվում է ահա արդեն հինգերորդ տարին անընդմեջ: 2016 թվականին ձեթի եւ շաքարի գների զգալի ավելացումը շուկաներում ուղեկցվել է հացահատիկի, մսի եւ կաթնամթերքի գների անկմամբ, եւ դրա հետեւանքով ինդեքսի մեծությունը ցածր է եղել է 2015 թվականի միջին մակարդակից»,– ասված է ՖԱՕ-ի ինտերնետ-կայքում հրապարակված հաշվետվությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում