ՎԶԵԲ-ը Հայաստան-Վրաստան «բարեկամության կամուրջ» է կառուցում

ՎԶԵԲ-ը Հայաստան-Վրաստան «բարեկամության կամուրջ» է կառուցում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Վրաստանին 6 միլիոն եվրոյի սուվերեն վարկ է տրամադրում` համաֆինանսավորելու Հայաստանի հետ սահմանային անցակետի կամրջի կառուցման աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՎԶԵԲ-ից:

Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետի վերազինումը և կամրջի կառուցումը կարևոր է երկու երկրները միմյանց կապելու, դրանց միջև տարածաշարջանային առևտրին աջակցելու տեսանկյունից: Նախագիծը ևս մեկ քայլ է` ուղղված երկրների ենթակառուցվածքները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում