Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի «գերիշխանությունը» ավարտվել է Եվրոպայում

Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի «գերիշխանությունը» ավարտվել է Եվրոպայում

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Լեհաստանում վերջ դրեց «ռուսական տիրապետությանը» Եվրոպայում, վստահ է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը:

«Յալթան ավարտվել է»,- հայտարարել է նա է հեռուստատեսությամբ, անդրադառնալով Յալթայի կոնֆերանսի հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդ երկրներին: Ըստ Մաչերևիչի, լեհական պետությունը վաղուց առաջնորդվում էր «խորհրդային որոշումներով», սակայն Վարշավայում ստիպված էին «անընդհատ խորհել … մենք կարող ենք անել, իրոք լավ բան ժողովրդի համար»,- ասել է նախարարը:

Ըստ նրա, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկացի մյուս քաղաքական գործիչները ՛՛գիտեն՛՛ Ռուսաստանին, և հասկանում են, որ «այն համարվում է սպառնալիք», այնպես, որ Մոսկվայի նկատմամբ փոփոխություններ մոտ ապագայում պետք չէ ակնկալել:

Մաչերևիչը կարծում է նաև, որ Ռուսաստանը առաջացնում է և՛ վախ, և՛ մեծ հիասթափություն, պայմանավորված  նրանով, որ Կենտրոնական Եվրոպան սկզբում ազատվել է խորհրդային ժամանակաշրջանից, այժմ ազատվում է Ռուսաստանի տիրապետությունից:

Մոսկվան որպես սպառնալիք է դիտարկում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Եվրոպայում, ընդ որում Ռուսաստանի սահմաններին մոտ գտնվելը, ևս բացասաբար է անդրադառնալու նրանց հարաբերություններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում