Երկրի տնտեսությունն առաջ մղելու հարցում կառավարությունը գնում է ճիշտ ճանապարհով. Կարեն Կարապետյան

Երկրի տնտեսությունն առաջ մղելու հարցում կառավարությունը գնում է ճիշտ ճանապարհով. Կարեն Կարապետյան

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ կառավարությունը գնում է երկրի տնտեսության զարգացման ճիշտ ճանապարհով: Հունվարի 13-ի մամուլի ասուլիսում վարչապետը հիշեցրեց, որ կառավարությունն ընդամենը երեք ամիս է, ինչ գործում է, իսկ երեք ամսում հնարավոր չէ ամբողջությամբ բարեփոխել տնտեսական մեծ համակարգը:

«Մեր գլխավոր խնդիրն է եղել այս ամիսներին տալ ազդակներ, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, այն փոփոխությունները, որոնք պատրաստվում ենք իրականացնել»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը:

Վարչապետը համոզվածություն հայտնեց, որ կառավարությունն արդեն տվել է այն ազդակները, որ գնում է ճիշտ ճանապարհով: «Կարող եմ համոզված ասել, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում և հաջողելու ենք»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում