Human Rights Watch-ը մտահոգված է Թուրքիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով

Human Rights Watch-ը մտահոգված է Թուրքիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով

Թուրքիայի նախագահն ու կառավարությունը 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն օգտագործում են մարդու իրավունքների ճնշման և հիմնական ժողովրդավարական երաշխիքները թուլացնելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը:

«Վերջին վեց ամիսներին ընթացքում կառավարությունն իրականացրել է լրագրողների զանգվածային ձերբակալություններ, փակել է մի քանի լրատվամիջոց, ինչպես նաև բանտարկել ընտրված ընդդիմադիր քաղաքական գործիչների: Առանց դատական գործընթացի` այն ազատել կամ կալանավորել է շուրջ 100 հազար քաղաքացիական ծառայողների, այդ թվում ուսուցիչների, դատավորների և դատախազների, դադարեցրել է հարյուրավոր հասարակական կազմակերպությունների գործունեություն»,– ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Human Rights Watch-ի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է, որ հեղաշրջման փորձից հետո ժողովրդավարությունն ամրապնդելու փոխարեն Թուրքիայի կառավարությունը դաժան պայքար սկսեց իր քննադատների և ընդդիմադիրների նկատմամբ: «Անկախ մեդիայի լռեցմամբ և խորհրդարանում քրդական ընդդիմության անդամների բանտարկությամբ Թուրքիան հայտնվել է սերնդի ընթացքում վատագույն ճգնաժամի մեջ»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում