Վարչապետը նպատակահարմար չի համարում Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունը արտաքին պարտքը մեծացնելու եղանակով իրականացնելը

Վարչապետը նպատակահարմար չի համարում Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունը արտաքին պարտքը մեծացնելու եղանակով իրականացնելը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունը շարունակելը Հայաստանի արտաքին պարտքի բեռի մեծացման ճանապարհով իրականացնելը լավագույն լուծումը չէ: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ համար շատ կարևոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք: Սակայն դա մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին անելը լավագույն լուծումը չէ, մենք քննարկում ենք այլ տարբերակներ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը մանրամասնեց, որ այժմ կառավարությունը փորձում է գտնել ճանապարհային միջանցքի շինարարությունը մասնավոր հատված-պետություն համագործակցության արդյունքում շարունակելու տարբերակներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում