Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի դաշտային հավաքները

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի դաշտային հավաքները

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի ստորաբաժանման դաշտային հավաքները «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բաձրության վրա բարդ կլիմայական պայմաններում: 

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքերի ընթացքում զինծառայողները կծավալեն «Ինֆաունա» ռադիոԷլեկտրոնային պայքարի արդի համալիրները եւ Ռ-330 ԲՄՎ խանգարումների նորագույն կայանները եւ դրանց վրա կկատարեն հատուկ նորմատիվներ: Ռադիոհետախուզության եւ ռադիոճնշման ռեժիմներով նրանք կհայտնաբերեն կարեւորագույն թիրախները եւ ռադիոԷլեկտրոնային պայքարի օբյեկտները:

Նշվում է, որ դաշտային գործնական պարապմունքները կտեւեն երկու շաբաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում