Բեռլինը՝ ի հակառակ ԵՄ պատժամիջոցների, հրավերք է ուղարկել ռուս նախարարին

Բեռլինը՝ ի հակառակ ԵՄ պատժամիջոցների, հրավերք է ուղարկել ռուս նախարարին

 

Գերմանիան սկսել է դիվանագիտական հնարքների կիրառումը՝ Գերմանիա հրավիրելով Ռուսաստանի Գյուղատնտեսության նախարարության ղեկավար՝ Ալեքսանդր Տկաչովին, ներառված Եվրոպական միության պատժամիջոցների ցանկում, հայտարարել է RND խմբագրական ասոցիացիան:

Ըստ ԶԼՄ-ների, Տկաչովը կժամանի Բեռլին հունվարի 22-ին, որպեսզի մասնակցի  G20-ի գյուղատնտեսության նախարարների հետ հանդիպմանը, որը այժմ կվարի Գերմանիան:

Բացի այդ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է կազմակերպել երկկողմ հանդիպում Տկաչովի և Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Քրիստիան Շմիդտի միջև, ինչը, ըստ նախնական տվյալների, տեղի կունենա փակ դռների ետևում:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում