Կառավարությունը ստացել է ազգային ավիափոխադրող ստեղծելու առաջարկություններ

Կառավարությունը ստացել է ազգային ավիափոխադրող ստեղծելու առաջարկություններ

ՀՀ կառավարությունը ստացել է ազգային ավիափոխադրող ստեղծելու մի քանի առաջարկություն: Հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ մեր երկիրը որդեգրել է բաց երկնքի փիլիսոփայություն:

«Ազգային ավիափոխադրող կարո՞ղ է ստեղծվել… Ինչո՞ւ ոչ, այս պահին օրակարգում ունենք նման առաջարկություններ, որքանո՞վ են հեռանկարային, չգիտեմ… Կցանկանայի, որպեսզի ունենայինք ազգային ավիափոխադրող, բայց չունենք, ուստի այլ տարբերակներով պետք է հարմարավետ իրավիճակ ստեղծենք: Հատկապես, որ գործուղումների ժամանակ առաջանում են ֆինանսական, ժամանակի խնդիրներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ դիմել է 61 միջազգային ավիաընկերությունների, արդեն հինգից պատասխան է ստացվել: Առաջիկայում կսկսվեն բանակցություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում