Վերին Լարսի անցակետը բաց է եւ աշխատում է բնականոն ռեժիմով

Վերին Լարսի անցակետը բաց է եւ աշխատում է բնականոն ռեժիմով

Անբարենպստ եղանակի պատճառով դեկտեմբեր ամսին Վերին Լարս մաքսային կետի փակ լինելու եւ Փոթիի նավահանգստում առաջացած դժվարությունների հետ կապված դադարեցվել էր դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ապրանքաշրջանառությունը: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վիճակագրության, վերլուծության եւ ռիսկերի կառավարման վարչության պետ Կարեն Բեգլարյանը, մաքսային մարմինները հունվարի 3-8-ն աշխատել են արտակարգ ռեժիմով: «Վերը նշված խնդիրների պատճառով բեռները հիմնականում Հայաստանի Հանրապետություն ներմուծվել են Բագրատաշենի մաքսային կետով: Ներմուծումներ ենք ունեցել նաեւ Մեղրու մաքսային կետով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Բեգլարյանի խոսքով` Վերին Լարսի անցակետը բաց է եւ աշխատում է բնականոն ռեժիմով: «Արդեն այդ կուտակումները վերացել են, եւ մաքսային մամիններն ու տնտեսվարող սուբյեկտներն անցել են իրենց բնականոն աշխատանքին»,-հավելեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում