Անգելա Մերկելի կուսակցական դաշինքն առաջատարն է ընտրողների նախապատվությունների ցուցակում

Անգելա Մերկելի կուսակցական դաշինքն առաջատարն է ընտրողների նախապատվությունների ցուցակում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքն առաջատարն է ընտրողների նախապատվությունների ցուցակում: INSA հետազոտական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալների համաձայն, Ամանորի երկրորդ շաբաթին այս քաղաքական ուժի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 32 տոկոսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավանդաբար երկրորդ կուսակցությունը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է (ԳՍԴԿ). նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 21 տոկոսը: Մնացած խորհրդարանական կուսակցություններին տրված ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Կանաչները» կարող են հավակնել ձայների 9 տոկոսին, «Ձախերը»՝ 11 տոկոսին:

Նախորդ կառավարական կոալիցիայի գծով Մերկելի գործընկերը՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ), հետազոտության տվյալների համաձայն, կարող է ակնկալել ձայների 7 տոկոսը:

Հարցումը նաեւ ցույց է տալիս, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» պոպուլիստական նոր կուսակցությունը, որը վերջին ժամանակներս արտասովոր կերպով ուժեղացրել է իրեն ցուցաբերվող աջակցությունը միգրացիոն ճգնաժամի ֆոնին, քննադատելով Մերկելի «բաց դռների» քաղաքականությունը, բոլոր հնարավորություններն ունի հաղթահարելու անցումային արգելքը եւ մտնել խորհրդարան: Նրա օգտին դաշնային մակարդակով այժմ պատրաստ Է քվեարկել հարցման մասնակիցների 15 տոկոսը:

Հարցումը Bild թերթի պատվերով անցկացվել է հունվարի 6-ից մինչեւ 9-ը. դրան մասնակցել է 2 հազար 54 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում