Կառավարությունում չկան պաշտոնյաներ, որոնց հետ Կարեն Կարապետյանը ճարահատյալ է աշխատում

Կառավարությունում չկան պաշտոնյաներ, որոնց հետ Կարեն Կարապետյանը ճարահատյալ է աշխատում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ճարահատյալ որևէ մեկի հետ չի աշխատում և նախորդ կառավարության անդամների գործող պաշտոնյաների թվում չկան այնպիսիք, որոնցից ցանկանում է ազատվել: Հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին՝ նախորդ կառավարությունից կա՞ն պաշտոնյաներ, որոնցից ցանկանում է ազատվել, բայց չի հաջողվում և ստիպված է ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ հանդուրժել նրանց, վարչապետն ասաց. «Ոչ, չկան: Հասկանո՞ւմ եք, ստիպված լինելու խնդիր չկա: Շատ դժվար է պատկերացնել, որ մեկը մյուսին ստիպում է: Կան կոմպրոմիսային լուծումներ: Եվ միանշանակ չէ, որ կոմպրոմիսային լուծումը միանշանակ վատագույն լուծումն է: Այդպես չէ: Բայց որ ես ճարահատյալ եմ այս պահին ինչ-որ մեկի հետ աշխատում, նման դեպք չկա»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության ղեկավարը չբացառեց, որ կառավարությունում մշտապես կարող են լինել փոփոխություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում