2018 թվականը կգա, կխոսենք. վարչապետն անդրադարաձավ իր հետագա պաշտոնավարմանը

2018 թվականը կգա, կխոսենք. վարչապետն անդրադարաձավ իր հետագա պաշտոնավարմանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով 2018 թվականից հետո պաշտոնավարման մասին հարցին, նշեց, որ դրա մասին կխոսի այդ ժամանակ: «Այս հարցին պատասխանել եմ առավելագույնս պարզ՝ 2018 թվականը կգա, կխոսենք»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ` կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը:

«Կլինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ. ձեզ ամենաշատ հուզող հարցն այս պահին դա՞ է»,- լրագրողներին հարցրեց Կարեն Կարապետյանը:

Դիտարկմանը, որ անհրաժեշտ է իմանալ՝ հստակություն այս հարցում կա՞, թե՞ ոչ, վարչապետն ասաց. «Հստակեցում կա, գնում ենք առաջ: Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի. տրամադրվա՞ծ ենք էֆեկտիվ աշխատել՝ այո: Եթե էֆեկտիվ անցնենք, եթե ապրիլյան այս ընտրությունները ՀՀԿ-ն հաղթի… այս հարցի պատասխանի բոլոր հնարավոր մեկնաբանությունները, եթե հաշվի առնենք, հարցին պետք է չպատասխանել, որովհետև ինչպես ցանկանաք տեքստից կարող եք մի մասը հանել և մեկնաբանել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում