Նոր տարվա առաջին 12 օրվա ընթացքում ծովով Եվրոպա են ժամանել 1159 միգրանտներ

Նոր տարվա առաջին 12 օրվա ընթացքում ծովով Եվրոպա են ժամանել 1159 միգրանտներ

2017 թվականի առաջին 12 օրվա ընթացքում ծովով Եվրոպա են ժամանել հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի քարտուղար Ջոել Միլմանը: 

«ՄՄԿ-ն տեղեկացնում է, որ 2017 թվականի հունվարի 12-ի դրությամբ 1159 միգրանտներ ու փախստականներ Եվրոպա են ժամանել ծովային ուղիներով, հիմնականում՝ Հունաստանով ու Իտալիայով»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ այս տարի միայն 430 միգրանտներ են Հունաստան ժամանել Թուրքիայից այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանում Հունաստան են հասել 22 հազար 322 միգրանտներ ու փախստականներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում