Human Rights Watch-ը միջազգային ֆինանսական կառույցներին կոչ է անում չօգնել Ադրբեջանին

Human Rights Watch-ը միջազգային ֆինանսական կառույցներին կոչ է անում չօգնել Ադրբեջանին

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը բոլոր միջազգային ֆինանսական կառույցներին կոչ է արել որեւէ աջակցություն ցույց չտալ Ադրբեջանի կառավարությանը՝ մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների ու ընդդիմախոսների համատարած հետապնդման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կազմակերպությունն արձանագրել է, որ 2016 թվականին եւս Ադրբեջանի իշխանությունները շարունակել են իրավապաշտպանների, ակտիվիստների եւ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների հետապնդումները, որոնցից շատերին տարբեր շինծու մեղադրանքներով ազատազրկման են դատապարտել երկրի ղեկավարությանը քննադատելու համար: Ադրբեջանում ընդունված մի շարք խտրական ու սահմանափակող օրենքներ, ըստ կազմակերպության, գրեթե վերջ են դնում անկախ միավորումների գոր ծունեությանը երկրում:

«Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ինչպես նաեւ այլ ֆինանսական կառույցներ պետք է ձեռնպահ մնան Ադրբեջանի կառավարությանն ուղղակի բյուջետային աջակցություն ցույց տալուց, մինչեւ որ իշխանություններն անկախ խմբերին ու անհատներին թույլ չտան մասնակցել երկրի զարգացման ծրագրերին եւ ազատ կարծիքներ հայտնել պետական գործերի վերաբերյալ»,– նշվում է կազմակերպության կոչում:

Վերը հիշատակված ֆինանսական կառույցների ընտրությունը պատահական չէ. ամիսներ առաջ Ադրբեջանի իշխանությունները վարկ տրամադրելու խնդրանքով դիմել էին Համաշխարհային բանկին ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում