ԶԼՄ-ները պատմել են, թե ով է առանցքային դեր խաղացել Թրամփի հասցեին դոսյե փոխանցելու հարցում

ԶԼՄ-ները պատմել են, թե ով է առանցքային դեր  խաղացել Թրամփի հասցեին դոսյե փոխանցելու հարցում

 

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Էնդրյու Վուդը առանցքային դեր է խաղացել՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին դոսյեի փոխանցումը՝ ամերիկյան հատուկ ծառայություններին, հաստատում է Independent պարբերականը:

Վուդը, Մոսկվայում դեսպան է աշխատել 1995-2000թ.թ.-ին, թերթին փոխանցել է, որ անցյալ տարվա նոյեմբերին Կանադայում տեղի ունեցած անվտանգության համաժողովին հանդիպեl է Ջոն Մաքքեյնի հետ և սենատորի ուշադրությունը սևեռել է, հանգամանքին, ըստ որի, անհրաժեշտ է հետաքննել Թրամփի կապերը ռուսական իշխանությունների հետ, միաժամանակ, ամերիկյան անվտանգության դաշնային բյուրոյին փոխանցելով անանուն փաթեթ:

Անանուն փաստաթուղթում զետեղված է այն մասին, ըստ որի ՛՛ռուս գործակալները՛՛ Թրամփին վարկաբեկող փաստաթղթեր են պատրաստել: 

Ինչպես նշել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլը նմանատիպ փաստաթղթի հեղինակի մասին ինֆորմացիայի չի տիրապետում: Ռուսաստանը մտադիր չէ կեղծարարությունները շարունակել քննարկման ենթարկել: 

Նույն ինքը Թրամփը միանշանակ հաստատել է, որ նա ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ և չի շփվում ռուսական իշխանությունների հետ: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում