ԵԱՀԿ ԽՎ նախագահը հորդորել է երկարաձգել ԵԱՀԿ գրասենյակի մանդատը Երևանում

ԵԱՀԿ ԽՎ նախագահը հորդորել է երկարաձգել ԵԱՀԿ գրասենյակի մանդատը Երևանում

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ ավստրիացի Քրիստին Մուտոնենը հորդորել է անհապաղ համաձայնության գալ կառույցի անդամ որոշ երկրներում ԵԱՀԿ մանդատի երկարաձգման հարցում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից:

«Դաշտային առաքելությունները երկար ժամանակ է ԵԱՀԿ կարևոր գործառույթներից են, որոնք օգնում են ԵԱՀԿ երկրներին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին և հանդիսանում են կազմակերպության քարոզչական ներուժի կարևոր տարր»,- նշել է Մուտոնեն:

2016 թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների մանդատի ժամկետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում