Թրամփի թիմը ռեկորդային 90 մլն դոլար նվիրատվություններ է հավաքել նրա պաշտոնակալության արարողության համար

Թրամփի թիմը ռեկորդային 90 մլն դոլար նվիրատվություններ է հավաքել նրա պաշտոնակալության արարողության համար

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը նախապատրաստող կոմիտեն մասնավոր հովանավորների կողմից ռեկորդային 90 մլն դոլարի նվիրատվություններ է ներգրավել երդմնատվության արարողության անցկացման համար, որը հունվարի 20-ին տեղի է ունենալու Վաշինգտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: 

Հանրապետականների կողմից հավաքված գումարն զգալիորեն գերազանցում է այն գումարը, որը գործող նախագահ Բարաք Օբամային հաջողվել էր հավաքել 2009 եւ 2013 թվականներին (55 մլն դոլար եւ 43 մլն դոլար՝ համապատասխանաբար):

The Washington Post թերթն ավելի վաղ գրել էր, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնակալության առթիվ տոնական միջոցառումների անցկացման ընդհանուր ծախսերը կարող են կազմել 175 մլն դոլարից մինչեւ 200 մլն դոլար, ինչը շատ չի գերազանցում անցած տարիների ծախսերը: Հրատարակությունը նշում է, որ դրանք ծածկվում են այն միջոցների հաշվին, որոնք ստացվում են հուշանվերների եւ պարահանդեսների ու ճաշկերույթների տոմսերի վաճառքից, կորպորացիաների ու քաղաքական կազմակերպությունների հատկացումներից, մասնավոր անձանց նվիրատվություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում