Եթե խոսելը Թուրքիայում պատժվում է, ապա Էրդողանը պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեր. քրդամետ պատգամավոր

Եթե խոսելը Թուրքիայում պատժվում է, ապա Էրդողանը պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեր. քրդամետ պատգամավոր

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Ադանայից ընտրված պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը հայտարարել է, որ Թուրքիայի ամենաշատախոս մարդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, այս մասին գրում է թերթ.am-ը, հղում անելով demokrathaber.org-ին։

Բեշթաշը բողոքել է, որ իր խմբակցության երկու համանախագահներն ու մի շարք պատգամավորներ ազատազրկման մեջ են գտնվում ազատ խոսելու համար:

«Եթե խոսելն այս երկրում պատժվում է, ապա նախագահը պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեր: Եթե անգամ նախակրթարանի տարիքի երեխաներին հարցնեք, թե ով է Թուրքիայում ամենաշատախոս մարդը, կասեն` Էրդողանը: Դա բոլորը գիտեն: Գնացեք, շուկայում, թաղամասում, ամեն տեղ հարցրեք, բոլորը կասեն` Ռեջեփ Թայիփ Էրդողան: Որովհետև մենք խոսում ենք քնելու ժամերից բացի օրվա բոլոր ժամերին տեսախցիկների առաջ անցկացնող մի մարդու մասին», – ասել է Բեշթաշը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում