Հայկական կողմից ինքնաշեն պայթուցիկ սարք կիրառելու մասին ադրբեջանական հաղորդագրությունը ծիծաղելի է. Արծրուն Հովհաննիսյան

Հայկական կողմից ինքնաշեն պայթուցիկ սարք կիրառելու մասին ադրբեջանական հաղորդագրությունը ծիծաղելի է. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերը Թովուզի հատվածում առաջնագծին մոտ անօդաչու թռչող սարքի միջոցով ինքնաշեն պայթուցիկ սարք են կիրառել: «Դա ծիծաղելի է, ուրիշ ոչինչ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել, թե իբրև հայկական զինված ուժերը Թովուզի հատվածում առաջնագծին մոտ անօդաչու թռչող սարքի օգնությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք են կիրառել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում