Ստամբուլում շենք է փլուզվել. կան զոհեր

Ստամբուլում շենք է փլուզվել. կան զոհեր

Ստամբուլի Զեյթինբուրնու շրջանի Բեշթելսիզ թաղամասում շենք է փլուզվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Փլուզման հետևանքով 2 մեծահասակ և մեկ երեխա զոհվել են, 5 մարդ` վիրավորվել:

Շենքը կառուցվել է 1993-ին և բնակեցվել 1997-ից:

Վթարային լինելու պատճառով տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ 2015-ի դեկտեմբերի 24-ից սկսած շենքը համարվել է բնակության համար ոչ պիտանի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում