«Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն դաշինքով

«Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն դաշինքով

Երեկ հայտնի դարձավ, որ արդեն ստորագրվել է Բագրատյան-Քոքոբելյան դաշինքի ձևավորման փաստաթուղթը՝ «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքով։ Ավելին՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ այս օրերին ինտենսիվորեն գրում է պլատֆորմի ծրագիրը։

«Հրապարակ»-ը գրել է, որ ցուցակում ընդգրկվելու շուրջ բանակցություններ են գնում Անահիտ Բախշյանի, ինչպես նաև Զարուհի Փոստանջյանի և Ստյոպա Սաֆարյանի հետ։ Համամասնական ցուցակը, ըստ ամենայնի, կգլխավորի ՀՀ նախկին վարչապետը, որն ի սկզբանե նման պայման է դրել գործընկերների առաջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում