«Հրապարակ». ԲՀԿ նախկին պատգամավորը «Գայի» պետի պաշտոնն է ուզում

«Հրապարակ». ԲՀԿ նախկին պատգամավորը «Գայի» պետի պաշտոնն է ուզում

«Կրկին հետաքրքիր իրադրություն է առաջացել ԲՀԿ նախկին պատգամավոր, այդպես էլ Արթիկի քաղաքապետ չդարձած, ՀՀԿ-ի արեւով երդվող, նրանից մեծ ակնկալիքներ ունեցող Մուշեղ Պետոյանի շուրջ, որը մտածում էր, որ Շիրակում ՀՀԿ-ն անպայմանորեն իրեն կընդգրկի ռեյտինգային ցուցակում` իր մատուցյալ ծառայությունների համար:

ՀՀԿ-ում, սակայն, նրան հասկացրել են, որ անհնար է` «էնտեղ Մարտուն կա, Սահակյան Արման կա, ի վերջո՝ Բալասանյան Սամվելի բալա կա. հնարավոր չէ»: Իր հերթին էլ Մուշեղ Պետոյանը պահանջել է` «էդ դեպքում կոմպենսացրեք», և մատնանշել է ՊՆ ռազմական ոստիկանության «Գայի» պետի պաշտոնը: ՀՀԿ-ում արձագանքել են` «Իյա՜»»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում