Իտալիան Թուրքիայում նախագահական համակարգին անցումը ԵՄ անդամակցության համար խոչընդոտ է համարում

Իտալիան Թուրքիայում նախագահական համակարգին անցումը ԵՄ անդամակցության համար խոչընդոտ է համարում

Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարիո Գիրոն հայտարարել է, որ Թուրքիայում անցումը նախագահական կառավարման համակարգի միայն կհեռացնի այդ երկրին Եվրամիությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

«Իտալիան մշտապես կողմ է եղել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը` այն դեպքում, եթե թուրքական կողմը հարգանք ցուցաբերի մի խումբ իրավունքների նկատմամբ: Սակայն եթե լինեն օրենսդրական փոփոխություններ, Եվրոպան Թուրքիայից ավելի կհեռանա»,- իտալական պարբերականին տված հարցազրույցում ասել է Իտալիայի փոխարտգործնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում