Փրկարարները մարել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը բռնկված հրդեհը

Փրկարարները մարել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը բռնկված հրդեհը

Հունվարի 14-ին, ժամը 08.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող Գերմանիայի դեսպանատան երկրորդ հարկից ծուխ է նկատվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 08.49-ին: Պարզվել է, որ դեսպանի սենյակում այրվել են էլ.տաքացուցիչի էլ.լարերը և պատին ամրացված մեկ նկար:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է ՃԿԱԿ-ում արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում