Ֆիլիպինյան ահաբեկչական խմբավորումն ազատել է երկու գերիների

Ֆիլիպինյան ահաբեկչական խմբավորումն ազատել է երկու գերիների

Ֆիլիպիններում գործող «Աբու Սայաֆ» ահաբեկչական իսլամիստական խմբավորման զինյալներն ազատ են արձակել հարավկորեական բեռնատար նավի` ավելի քան երեք ամիս գերության մեջ պահվող նավապետին և նրա անձնակազմի մեկ անդամի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ գերիների ազատագր ումը հնարավոր է եղել Մորո Ազգային ազատագրման ճակատի ուժերի օգնությամբ:

Բեռնատար նավը 2016 թվականի հոկտեմբերին Հարավային Կորեայից նավարկում էր Ավստրալիա, երբ «Աբու Սայաֆ» խմբավորման 10 անդամ ներխուժել էին նավ ու գերեվարել նավապետ Պարկ Չուլոնգին և ֆիլիպինցի Գլեն Ալինդահաջայոյին:

Նախագահի խորհրդականը, ի պատասխան ԶԼՄ-ներում տեղ գտած լուրերի, հայտնել է լրագրողներին, որ կառավարությունն ահաբեկիչներին փրկագին չի վճարել:

«Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորումը շարունակում է Հոլո կղզում պահել շուրջ երկու տասնյակ գերիների: Դրանց շարքում են Նիդերլանդների, Ճապոնիայի, Գերմանիայի, Ինդոնեզիայի, Մալազիայի և Վիետնամի քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում