Հյուսիսային Կորեան ավարտում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները

Հյուսիսային Կորեան ավարտում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն ավարտում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաստատում են երկրի իշխանական թերթը:

Ինչպես նշվում է թերթում, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծումը «պայմանավորված է երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ»:

Թերթը նաև զգուշացնում է, որ Փհենյանը ավելի է մեծացնելու իր միջուկային հնարավորությունները «ինքնապաշտպանության համար, եթե ԱՄՆ-ի սպառնանքները չդադարեցվեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում