Խոսրով Հարությունյանը արձանագրում է պարտաճանաչ հարկատուի գործունեության խթանմանն ուղղված կառավարության քայլերը

Խոսրով Հարությունյանը արձանագրում է պարտաճանաչ հարկատուի գործունեության խթանմանն ուղղված կառավարության քայլերը

Վարկավորման ռիսկայնությունը նվազեցնելու համար պարտաճանաչ հարկատուի ինստիտուտի ներդրման մեխանիզմների ուղղությամբ ՀՀ կառավությունն արդեն իսկ ձեռնարկում է հստակ քայեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով` այս գործիքը հավասար չափով վերաբերվում է թե փոքր, թե խոշոր տնտեսվարողներին:

«Մենք ականատես ենք, թե կառավարությունն ինչպես է փորձում ձևավորել շատ յուրահատուկ գործիքներ, որոնք կխթանեն օրինապաշտ,պարտաճանաչ հարկատուի վարքագիծը: Այն գործիքները, որի մասին այսօր խոսում է կառավարությունն, անկասկած կունենան շատ էական նշանակություն»,– ասաց Խոսրով Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում