ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ առաջիկա ընտրությունների քվեարկության կարգը

ՀՀ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ առաջիկա ընտրությունների քվեարկության կարգը

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկության կարգը: Տեսանյութը հրապարակվել է ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքում:

Տեսանյութը ՀՀ քաղաքացիներին հստակ իրազեկում է, թե ինչպես է իրականացվելու քվեարկությունը: Քվեարկության օրը քաղաքացին մտնում է ընտրական տեղամաս, մոտենում է մասնագետին և ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից: Մասնագետը ստուգում է քաղաքացու ինքնությունը ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով և փաստաթուղթը ներմուծում է տեխնիկակա ն սարքավորման մեջ: Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսակ մասնակցել է ընտրությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան և անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները: Եթե քաղաքացին գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան: Այդ դեպքում քաղաքացուն դուրս են հրավիրում ընտրական տարածքից:

Եթե սարքավորումը ինքնուրույն չի ընթերցում քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ապա տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից: Եթե քաղաքացին գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և չի մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկասկան սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան: Այդ դեպքում քաղաքացին ներմուծում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է նրա քվեարկության կտրոնը: Մասնագետը կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է քաղաքացուն, որից հետո նա մոտենում է ընտրողների գրանցումը իրականացնող հանձնաժողովի անդամին և տալիս է նրան քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է քաղաքացու անուն-ազգանունը, որի դիմաց նա ստորագրում է: Հանձնաժողովի անդամը քաղաքացու ստորագրության դիմաց և նրա կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը: Քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում: Եթե քաղաքացին չի կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության` բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

Գրանցվելուց հետո քաղաքացին մոտենում է հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում է կտրոնը և ստանում է քվեաթերթիկները և քվեարկության մեկ ծրար: Քաղաքացին պետք է ուշադրություն դարձնի, որպեսզի ստանա ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները. ընտրողը բոլոր քվեաթերթիկները ստանալուց հրաժարվելու իրավունք չունի: Այնուհետև քաղաքացին անցնում է քվեարկության խցիկ` գատղնի քվեարկություն իրականացնելու համար: Քաղաքացին նախ ընտրում է քայն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ է: Քվեաթերթիկի առաջին էջում որևէ նշում չի կատարվում: Իր ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի թեկնածուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում քաղաքացին գտնում է նրա տվյալները և կատարում միատեսակ նշում, ապա առանց քվեաթերեիկը ծալելու դնում է ծրարի մեջ, իսկ չօգտագործված քվեաթերթիկները գցում է առանձին արկղի մեջ: Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը: Քաղաքացին չպետք է կտրոնը խցիկում թողնի: Եթե քաղաքացին չի կարող ինքնուրույն իրականացնել քվեարկությունը, ապա կարող է հանձնաժողովի ն տեղեկացնել և քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու: Եթե քաղաքացին կարծում է, որ սխալ է լրացրել քվեաթերթիկը, կամ վնասել է այն, ապա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար: Քվեարկությունը կատարելուց հետո քաղաքացին մոտենում է քվեատուփին, հանձնաժողովի անդամը վերցնում է կտրոնը և առանց քվեարկության ծրարը քաղաքացուց վերցնելու ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը, և քաղաքացին քվեարկության ծրարը գցում է քվեատուփի մեջ ու հեռանում է ընտրական տեղամասից:

Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում