Աբբասը խնդրել է Թրամփին ԱՄՆ դեսպանատունը չտեղափոխել Երուսաղեմ

Աբբասը խնդրել է Թրամփին ԱՄՆ դեսպանատունը չտեղափոխել Երուսաղեմ

Մասամբ ճանաչված Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Le Figaro-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կարող է Իսրայելի «ճանաչման դեպքում հետքայլ անել», եթե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ դեսպանատունը տեղափոխի Երուսաղեմ:

«Ես նամակ եմ գրել ընտրված նախագահ Թրամփին` խնդրելով չանել դա: Դա Միացյալ Նահանգներին ոչ միայն կզրկի լեգիտիմությունից` որպես հակամարտությունը կարգավորող կողմերից մեկի, դա նաև կոչնչացնի «երկու պետությունների» որոշումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա:

Աբբասի խոսքով` եթե, այնուամենայնիվ, դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ, ապա «Պաղեստինը կունենա գործողությունների մի քանի տարբերակ, և դրանք կքննարկվեն արաբական երկրների հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում