Լիտվան ծրագրում է Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցել

Լիտվան ծրագրում է Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցել

Լիտվայի 2017 թվականի պետական բյուջեն նախատեսում է Կալինինգրադի շրջանի հետ սահմանին պատի կառուցում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Lietuvos žinios պորտալը:

Ընդգծվում է, որ ներկա դրությամբ Լիտվայի և Կալինինգրադի շրջանի պետական սահմանին տեղադրված են միայն հատուկ նշաններ և 13 մետրանոց հսկողության գիծ:

Լիտվայի Ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսունասի խոսքով` պաշտոնական Վիլնյուսը 2017-ին առաջին անգամ կհատկացնի 3,6 մլն եվրո` ռուսական էքսկլավի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով:

«Այդ միջոցները պետք է բավարարեն ցանկապատի կառուցմանը: Դրա մոտ կտեղադրվի սահմանային վերահսկողության համակարգ, որի համար միջոցները կգտնվեն գալիք տարի»,- մանրամասնել է նախարարը:

Վստահեցվել է, որ սահմանային ցանկապատը չի դառնա «Չինական պատ», քանի որ դրա հիմնական նպատակն է սահմանափակել մաքսանենգությունը դեպի Լիտվա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում