Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հունվարի 14-ին ՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մասիսի և Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում