Օբաման ևս մեկ տարով հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Օբաման ևս մեկ տարով հետաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ դեռևս 2014 թվականի մարտից մտցված պատժամիջոցները` կապված Ուկրաինայում տիրող իրադրության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ Օբամայի կարգադրության` ՌԴ դեմ պատժամիջոցները պետք է շարունակվեն մինչև 2018 թվականի մարտ:

Ուշագրավ է, որ Օբամայի կարգադրությունը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և այդ համատեքստում ՌԴ դեմ պատժամիջոցները վերանայելու մտադրության մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում