Թրամփը ՌԴ-ի հետ միջուկային գործարք է առաջարկել պատժամիջոցների շուրջը բանակցությունների շրջանակներում

Թրամփը ՌԴ-ի հետ միջուկային գործարք է առաջարկել պատժամիջոցների շուրջը բանակցությունների շրջանակներում

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս Ռուսաստանի հետ միջուկային գործարքի կքման օգտին Մոսկվայի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների մեղմացման շուրջը բանակցությունների շրջանակներում: Այս մասին նա հայտարարել է Times եւ Bild թերթերում հրապարակված հարցազրույցում:

«Նրանք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ. եկեք տեսնենք, թե կարող ենք արդյոք ինչ-որ լավ գործարքներ կնքել Ռուսաստանի հետ,- ասել է Թրամփը:- Ես կարծում եմ, կսկսենք այն բանից, որ միջուկային զենքը պետք է էապես կրճատվի»:

«Այժմ Ռուսաստանը խիստ տուժում է պատժամիջոցների պատճառով, սակայն ես կարծում եմ, որ կարող է ինչ-որ բան ստացվել, որպեսզի շատերը լինեն շահած վիճակում»,– հավելել է նա:

Բացի դրանից, Թրամփը Ռուսաստանին քննադատության է ենթարկել Սիրիայի քաղաքացիական պատերազմին նրա «միջամտության» համար, ինչն «ահավոր հումանիտար իրավիճակի» է հանգեցրել: Նրա խոսքով՝ դա «շատ վատ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում