Ղրղզստանում կառավարական հանձնաժողով է ստեղծվել Boeing-ի կործանման պատճառների ուսումնասիրման համար

Ղրղզստանում կառավարական հանձնաժողով է ստեղծվել Boeing-ի կործանման պատճառների ուսումնասիրման համար

Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը կարգադրություն է ստորագրել Boeing 747 բեռնատար ինքնաթիռի աղետի պատճառների ուսումնասիրման կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հունվարի 16-ին հայտնել է հանրապետության նախարարների կաբի նետի մամուլի ծառայությունը: Հանձնաժողովը գլխավորելու է Ղրղզստանի առաջին փոխվարչապետ Մուհամետկալիյ Աբուլղազիեւը: 

Հանրապետության տրանսպորտի նախարար Ժամշիտբեկ Կալիլովը նշել է Boeing-ի անկման նախնական պատճառը: Նրա խոսքով՝ օդանավը չի կարողացել թռիչքն ավարտել Բիշքեկի Մանաս օդանավակայանի վայրԷջքային գոտում:

Առնվազն 37 մարդ է զոհվել Բիշքեկի օդանավակայանի մերձակայքում բեռնատար Boeing ինքնաթիռի կործանման հետեւանքով: Ներկայում օդանավի անկման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, ուստի «զոհվածների վերաբերյալ տեղեկությունները կարող են փոխվել»: Ավելի վաղ նախարարությունում նշել են, որ ավիաաղետի զոհերի թիվը կարող է հասնել 40-ի:

Boeing-ը, որը Հոնկոնգից կանոնավոր չվերթ Էր իրականացնում Ստամբուլ, վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 07:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:30-ին) թռիչքավայրէջքային գոտուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռն ընկել է ամառանոցային ավանի վրա, որտեղ մշտապես մարդիկ էին բնակվում: Ավիաաղետի հետեւանքով ավերվել կամ վնասվել են առնվազն 32 միահարկ բնակելի տներ: «Անատոլու» գորակալության տվյալների համաձայն՝ աղետի է ենթարկվել MyCargo Airlines, թուրքական ընկերության ինքնաթիռը, որը հայտնի է նաեւ որպես ACT Airlines:

Հետևեք մեզ նաև Telegram-ում