Ճապոնիայում յոթ մարդ է մահացել սաստիկ ձնատեղումներից հետո

Ճապոնիայում յոթ մարդ է մահացել սաստիկ ձնատեղումներից հետո

Ճապոնիայի տարբեր տարածաշրջաններում յոթ մարդ Է մահացել՝ կապված այս ձմեռվա ընթացքում ամենաառատ ձնատեղումների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է «Իոմիուրի» թերթը, որն ամփոփ տվյալներ Է ներկայացրել հունվարի 14-ից հետո ընկած ժամանակահատվածի վերաբերյալ:

Մահացածների մեծամասնությունը ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ Է դարձել:

Ձնակույտերի պատճառով Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հարավ-արեւմուտքի Հիոգո պրեֆեկտուրայում արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման մեջ Է հայտնվել մի ավան, որտեղ շուրջ 50 ընտանիք Է բնակվում: Ներկայում նրանց օգնություն Է հասցվում ոստիկանական ուղղաթիռներով:

Հունվարի 15-ին Ճապոնիայում խաթարված տրանսպորտային հաղորդակցությունն ընդհանուր առմամբ վերականգնվել Է. ձնաբքերի պատճառով չեղարկվել Է միայն հինգ ավիաչվերթ: Վերսկսվել Է արագընթաց գնացքների երթեւեկությունը, թեեւ դրանք աշխատում են ուշացումներով: 

Տեղի իշխանությունների տվյալներով՝ հունվարի 15-ին Ճապոնիայի հյուսիսի առանձին տարածաշրջաններում, մասնավորապես, Աոմորի պրեֆեկտուրայում, գրեթե 250 սանտիմետր ձյուն Է տեղացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում