Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կշարունակի վարել Twitter-ի իր օգտահաշիվը

Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կշարունակի վարել Twitter-ի իր օգտահաշիվը

Դոնալդ Թրամփը մտադիր Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում շարունակել օգտվել Twitter միկրոբլոգների ցանցում իր ներկայիս հաշվից: Այդ մասին նա հայտարարել Է The Times եւ Bild թերթերում հրապարակված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ կպահպանեմ @RealDonaldTrump»-ը,-ասել Է Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե ինչ անվան ներքո Է շարունակելու գրել TYwitter-ում: «Ներկայում ես 46 մլն բաժանորդ ունեմ, ներառյալ Facebook-ը, Twitter-ը եւ Instagram-ը»,-նշել Է նա:
«Մամուլն այնքան անազնիվ Է գրում իմ մասին, որ ես իմ կարծիքը հայտնում եմ Twitter-ում»,-ասել Է Թրամփը: Նա հայտնել Է, որ «կան մի քանի մարդիկ», որոնք դրանում օգնում են իրեն: «Ես պարզապես ինչ-որ բան թելադրում եմ, եւ նրանք տեքստ են կազմում»,-պարզաբանել Է նա:

Թրամփի պաշտոնակալության արարողությունը նշանակված Է հունվարի 20-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում