Մի քանի օրից ուժի մեջ է մտնելու անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ նոր կարգ

Մի քանի օրից ուժի մեջ է մտնելու անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ նոր կարգ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ԻՐԱԶԵԿՈՒՄ

ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆԵԼՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԿԱՐԳ

Ներկայումս 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ, սակայն եթե ցանկանում է հին նմուշի անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, 16-18 տարեկան երեխաների դեպքում դիմելու է նրա ծնողը կամ ծնողի կողմից լիազորված անձը:

Փոփոխության համաձայն 16 տարին լրացած անձը կարողանալու է անձամբ ինքը դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար՝ առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում