Երեք առյուծներ հոշոտել են անասնաբույժին եւ նրա օգնականին Հորդանանի սաֆարի-պարկում

Երեք առյուծներ հոշոտել են անասնաբույժին եւ նրա օգնականին Հորդանանի սաֆարի-պարկում

Երեք առյուծներ անասնաբույժի եւ նրա օգնականի վրա են հարձակվել Հորդանանի արեւելքում գտնվող սաֆարի-պարկում: Ինչպես հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, հիմնարկության երկու աշխատակիցներն Էլ մահացել են մինչեւ նրանց հիվանդանոց հասցնելը:

Միջադեպը տեղի Է ունեցել Հորդանանի Էլ Բալքայի նահանգում: Գիշատիչները գրոհել են անասնաբույժի եւ նրա օգնականի վրա, որոնք կանգնած են եղել վանդակի մոտ: Պահապաններն անասնաբույժներին օգնության են հասել միայն մի քանի րոպե անց: Բազմաթիվ վերքերով տուժածներին ուղարկել են մերձակա հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն Էլ մահացել են:

Էլ Բալքայի ոստիկանությունը պատահարի հետաքննություն Է սկսել: Մարդկանց վրա հարձակված գիշատիչներին թունավորելով սպանել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում