ԵՄ-ն հույս է հայտնել, որ Կիպրոսի միավորման բանակցություններում առաջընթաց կլինի

ԵՄ-ն հույս է հայտնել, որ Կիպրոսի միավորման բանակցություններում առաջընթաց կլինի

 

ԵՄ-ն հուսով է, որ Կիպրոսի խնդրի հետ կապված բանակցությունները դրական արդյունքի կգան, հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինը:

«Հուսով եմ, (դրական արդյունքով) ես, Յունկերի ներկայացուցչի հետ միասին, եղել ենք Ժնևում անցյալ շաբաթ, մենք աջակցում ենք Կիպրոսի կողմին, մենք աջակցում ենք ՄԱԿ-ի կողմից կազմակերպված գործընթացին, երեք երաշխավորների աշխատանքին, մենք նույն կերպ կշարունակենք, որպեսի բանակցություններն ու գործընթացը դրական արդյունք տան»,- ասել է Մոգերինը:

Ժնևում, հունվարի 12-ին ավարտվել է միջհամանքային բանակցությունները և միջազգային կոնֆերանսը, որը տեղի էր ունենում ՄԱԿ-ի աջակցությամբ: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարության, միջկիպրոսյան բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են, որ քննարկումները կշարունակվեն: Մասնավորապես, հունվարի 18-ին նախատեսվում է  խմբի մակարդակով տեղակալների (բանակցողների) նիստ: Աշխատանքային խմբի գնահատականներից հետո, բանակցությունները կշարունակվեն քաղաքական մակարդակով: Դրան զուգահեռ, բանակցությունները համայնքների միջև կշարունակվի:

Թուրքական զինված ուժերը 1974 թվականի հուլիսի 21-ի գիշերը ներխուժել են Հյուսիսային Կիպրոս և օկուպացրել են երկրի 37%-ը: 1983 թվականին Թուրքիայի Հանրապետությունը Հյուսիսային Կիպրոսը հռչակել է օկուպացված տարածքներ, որը ճանաչվում է միայն Թուրքիայի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում