Հայաստանում անցկացվելու են ԵԱՏՄ գործունեության թեմայով հատուկ խորացված կուրսեր

Հայաստանում անցկացվելու են ԵԱՏՄ գործունեության թեմայով հատուկ խորացված կուրսեր

Հայաստանում անցկացվելու են ԵԱՏՄ թեմայով հատուկ խորացված կուրսեր, որոնք կազմված են 12 սեմինարներից և ներառում են Եվրասիական թեմայի հիմնական հարցերը: ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը, որպես կուրսերի հիմնական կազմակերպիչ և դասընթացներ վարող` հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դասընթացները վերաբերո ւմ են Եվրասիական ինտեգրացիոն կառավարմանը:

«Շատերը գիտեն գլոբալիզացիայի նշանակությունը, բայց ինտեգրացմանը` ոչ բոլորը: Գլոբալիզացիան ինտեգրացիայից տարբերելու, Եվրասիական ինտեգրացիան և ԵԱՏՄ-ում երկրների անդամակցությունը հասկանալու համար մենք կազմակերպել ենք ուսուցողական կուրսեր: Հայաստանը դարձել է այն հարթակը, որտեղ առաջին անգամ կազմակերպվել են նման կուրսեր և, հուսով եմ, դրանք շարունակական են լինելու»,- ասաց Վլադիմիր Լեպեխինը` հավելելով, որ այս կուրսը յուրահատուկ է, քանի որ այն համախմբում է բոլոր ասպեկտները` տնտեսական, անվտանգության, ֆինանսական, էներգետիկ: Բաց ի այդ` առաջին անգամ դրանով զբաղվում է հայ-ռուսական միջազգային կոմիտեն:

Փորձագետի խոսքով` 2017 թվականին փոխվում է աշխարհի մոդելը, և մենք ականատես դարձանք, որ ԱՄՆ նախագահի ընտրություններն ակտիվություն առաջացրեցին ոչ թե այն պատճառով, որ մի նախագահին հաջորդեց մյուսը, այլ այն, որ փոխվեց գլոբալիզացիայի մոդելը: Նրա կարծիքով, ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո առաջ եկավ «բազմաբևեռ» մոդելը, որին աջակցում են բոլոր ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները: «ՌԴ-ի, Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի նախագահները մեկ անգամ չէ, որ այդ մասին հայտարարել են: Եվրասիական ինտեգրացիայի փորձագետների համար այն նշա նակում է, որ ձևավորվելու են մի քանի «բևեռներ»,-նշեց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում