Կրեմլում ՆԱՏՕ-ին վերապրուկ են անվանել

Կրեմլում ՆԱՏՕ-ին վերապրուկ են անվանել

ՆԱՏՕ-ին դժվար, թե կարելի է ժամանակակից անվանել, այն պարզապես մի վերապրուկ է, որը չի կարելի համարել կայունություն ու անվտանգություն ապահովող կազմակերպություն,-լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամլո-խոսնակ Պեսկովը:

Ավելի վաղ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, Bild և Times պարբերականներին տված հարցազրույցում նշել է, որ ՆԱՏՕ-ն չափից դուրս կարևոր կառույց է, միաժամանակ հնացած, քանի որ այն ներգրավված չի ահաբեկչության խնդիրները կարգավորելու մեջ:

«ՆԱՏՕ-ն, իսկապես վերապրուկ է, մենք նույնպես համաձայն ենք այդ մտքին», – ասել է Պեսկովը, հավելելով, որ դաշինքի հիմնական նպատակը համակարգային առճակատումն է:

Քանի որ կազմակերպությունը լարված առճակատման է գնում, սկասած նրա կառուցվածքից, որի գործունեությունը նվիրված է ՛՛իդեալների դիմակայությանը՛՛, դժվար է նման կառույցը անվանել ժամանակակից»,- ավելացրել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում