Հնդկաստանում ձերբակալվել է հարյուրավոր երեխաների սեռական բռնության ենթարկած տղամարդը

Հնդկաստանում ձերբակալվել է հարյուրավոր երեխաների սեռական բռնության ենթարկած տղամարդը

Դելիի ոստիկանությունը երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով ձերբակալել Է 38-ամյա մի դերձակի, որը խոստովանել Է, որ 14 տարվա ընթացքում բռնության Է ենթարկել ավելի քան 500 անչափահաս աղջիկների: Ինչպես մամուլին հայտնել Է մայրաքաղաքի ոստիկանության սպա Օմվիր Սինգհը, իրավապահները մանկապիղծի հետքի վրա են ընկել՝ հետաքննելով դպրոցական աղջիկների վրա կատարված հարձակումների մի քանի դեպք:

«Մեղադրյալը մեզ խոստովանել Է, որ որպես կանոն աչքի տակ ունեցել Է 7-ից մինչեւ 10 տարեկան աղջիկների: Նա ընտրում Էր աղջկա, որը մենակ Էր դպրոցից տուն գնում, նրան մոլորեցնում Էր, ասելով, թե նրա հայրը իրեն խնդրել Է հագուստ կամ այլ իրեր հանձնել նրան, եւ աղջկան տանում Էր ամայի վայր»,-ոստիկանի խոսքը մեջբերում Է NDTV հեռուստաալիքը:

Ձերբակալված Սինուլ Ռաստոգին հինգ երեխաների հայր Է, նա ավելի վաղ արդեն ձերբակալվել Էր անչափահասների նկատմամբ ոտնձգությունների համար եւ վեց ամիս անցկացրել բանտում: Հանցագործն աղջիկների վրա հարձակվում Էր հիմնականում Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգում եւ հարեւան տարածաշրջաններում:

Տեղական ԶԼՄ-ների կարծիքով՝ հանցագործին կարող Էր օգնել այն, որ ավանդական Հնդկաստանում բռնաբարության զոհերը եւ նրանց ընտանիքները շատ հաճախ իրենք են փորձում թաքցնել նման հանցագործությունները, որպեսզի աղջկա անունը «չարատավորվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում