Արցախում պայմանագրային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

Արցախում պայմանագրային զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունվարի 16-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.):

Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում